Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Պորոշենկոյին իմպինչմենտ հայտնելու պահանջով ուկրաինացիներն արդեն փողոց են ելել

Պորոշենկոյին իմպինչմենտ հայտնելու պահանջով ուկրաինացիներն արդեն փողոց են ելել
28.02.2019 | 19:22

Ուկրաինայում նախագահ Պետրո Պորոշենկոյին իմպիչմենտ հայտնելու գործընթացն արդեն մեկնարկել է: Այս մասին տեղեկացնում են ուկրաինական լրատվամիջոցները:

Ըստ լրատվամիջոցների` նախագահի հրաժարականը պահանջողները խաղաղ ցույց են իրականացրել` անցնելով Կիևի Կրեշչատիկ փողոցով, իսկ նախագահի նստավայրի մոտ նրանք վանկարկել են «Պորոշենկո, հեռացիր», «Ազատ Ուկրաինա» և այլ վանկարկումներ:
Երթի մասնակիցների ձեռքին նաև պաստառներ են եղել «Թեկնածուները շատ են, կողոպտիչը մեկը», «Հաղթանակ Ուկրաինային, իմպիչմենտ Պորոշենկոյին» և այլ գրություններով:
Դեռ երկու օր առաջ հայտնել էինք, որ Ուկրաինայի «Բատիկիվշչինա» կուսակցության ղեկավար և նախագահի թեկնածու Յուլյա Տիմոշենկոն հայտարարել էր, որ երկրի նախագահ Պետրո Պորոշենկոյին պատրաստվում է իմպիչմենտ հայտնել:


Նա հայտարարել էր նաև, որ լրագրողական հետաքննությամբ պարզել են, որ Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն ու վերջինիս շրջապատը Ռուսաստանից ուկրաինական բանակի համար բարձր գներով ռազմական նշանակության ապրանքներ են գնել:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2123

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ